Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական ՀՕՊ համակարգը և հակադրոնային պաշտպանիչ ցանցերն աշխատում են բավական արդյունավետ, պաշտոնական աղբյուրները տարածում են ճշմարտացի տեղեկատվություն. Վարդան Ոսկանյան

Փետրվար 03,2023 23:45

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր «Associated Press» լրատվական գործակալության հրապարակած արբանյակային լուսանկարն ուղղակիորեն հաստատեց, որ հունվարի 28-ին իսրայելական ԱԹՍ-ների հարձակման թիրախ դարձած արտադրամասի՝ Սպահանում գտնվող շենքի տանիքը շատ չնչին է վնասվել։

Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը և ապացուցեց, որ փոքր միջադեպից հակաիրանական լրատվամիջոցները փորձել էին ստեղծել, իբր, խոշոր հարձակման հետևանքով «աղետալի իրավիճակի» պատկեր՝ ազդելու ներիշխանական տրամադրությունների վրա, ինչն ամբողջովին ձախողվեց։

Միջադեպը նաև ցույց տվեց, որ իրանական ՀՕՊ համակարգը և հակադրոնային պաշտպանիչ ցանցերն աշխատում են բավական արդյունավետ, իրանական պաշտոնական աղբյուրները տարածում են ճշմարտացի տեղեկատվություն, իրանական պետությունն ու հասարակությունը պատրաստ են քարոզչական հարձակումների, և այժմ ամենաուշագրավ հարցն այն է, թե երբ, որտեղ և ինչ ուժգնության պատասխան հարված կհասցնի Իրանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728