Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է նաև Ջերմուկ քաղաք։
Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։
Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։
Կարդացեք նաև
Ջերմուկի համայնքապետարան