«Իրապես ամոթով եմ նայում Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ քաղաքականությանը։ Ամաչում եմ, թե միասին ինչ գրագետ են գործում տասնամյակներ շարունակ, իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով ենք փորձում դրա դեմն առնել»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա նշեց․ «Մենք տարուբերվում ենք առավելապաշտության եւ նվազապաշտության միջեւ։ Սկսում ենք «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ից եւ հասնում, ինչպես այսօր պարոն Արսենյանը ներկայացրեց, ծայրահեղ մինիմալիզմի՝ տանք 120 000-ին, որ փրկենք 3 միլիոնին։ Սա ծայրահեղ մինիմալիսական մոտեցում է։ Այդ 120.000-ը ՀՀ-ի քաղաքացիներն են, եւ ՀՀ-ն պարտավորություն ունի այդ 120.000-ի հանդեպ։ ՀՀ-ն եւ ՀՀ-ի իշխանությունը չի կարող ձեռքերը լվանալ այդ 120.000 քաղաքացուց ու ասել, թե նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ոչ, նրանք ՀՀ քաղաքացիներ են։ ՀՀ քաղաքացիներ են նաեւ Բաքվում գտնվող մեր գերիները։ Միջանցքը փակվել է 120.000-ին իր բնօրրանից դուրս մղելու համար, դժվա՞ր է սա հասկանալ»։
Ըստ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ այս ամենն արվում է ՀՀ իշխանության թողտվությամբ․ «Լրջագույն կասկած ունեմ, որ համաձայնությամբ։ Հետո երեւի կբացահայտվի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Արսենյանի ներկայացրածը ոչ թե ծայրահեղ մինիմալիզմ է, այլ ծայրահեղ ադրբեջանամետություն, ադրբեջանցիների քարոզ հայի բերանով։ Հանձնել յուրայիններին, որ հոգսդ թեթևանա – այդպիսի նողկանք առաջացնող միտք չեմ լսել նորանկախ Հայաստանի ամբողջ պատմության մեջ։ Սա է ՔՊ-ականների էությունը, իսկ ավելի ճիշտ – դատարկությունը։