ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Սոնա Ղազարյանը փետրվարի 3-ին հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիրի հետ:
Կարեւորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, անվտանգային խնդիրների վրա:
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարեւորվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը եւ հայկական կողմի` այս ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:
ԱԺ