Ermenihaber. Ինչպես արդեն հայտնի է, Ստամբուլում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են օրեր առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունների տեղի ունենալու պատճառաբանությամբ։
Ի պատասխան այս ամենին Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի Անկարայում դեսպաններն ու ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գտնվող դիվանագիտական ծառայողների անվտանգությունն ապահովվում է միջազգային համաձայնագրերով և նմանատիպ մոտեցումները ծառայում են ահաբեկչական կառույցների «խարդախ և գաղտնի» օրակարգերին։
Ավելի վաղ թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց դժգոհությունն էին հայտնել եվրոպական մի շարք երկրների կողմից ընդունած վերոնշյալ որոշման վերաբերյալ: