Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արա՜, Հայաստանն ինչի Աղդամն ու Քարվաճառը գրավե՞լ էր, որ հանձնեց»․ Բագրատյանը նախագահին հորդորում է «ձեն հանել»

Փետրվար 03,2023 17:29

«Տխուր պատկերը ներկայացվեց, բայց ոնց որ լրիվ չենք ասում՝ ինչ է եղել։ Նախ, մեզ հայտնի է նոյեմբերի իննի փաստաթուղթը, հետո պատահաբար ձեռքներիս տակ ընկավ մեկ այլ փաստաթուղթ, որով Կապան-Ճակատեն ճանապարհը զիջել են Ադրբեջանին, եւ դրանք չեն մտնում օկուպացված տարածքների մեջ։ Ճանապարհը կառուցելուց առաջ կատարվում է հողհատկացում, եւ եթե այդ տարածքն Ադրբեջանինը լիներ, ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ հո չէ՞ր կարող այն տրվել մեզ։ Բայց այս ամբիոնից ցինիկաբար հայտարարվում է, թե դա մերը չէր, «Էյվազլու» էր՝ սուտ է, չկան այդտեղ նման բնակավայրեր»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով միայն այդ տարածքները չէ, որ տվել ենք, երկու ուրիշ բան էլ ենք տվել ու ամրագրել ենք, որ թուղթը գործում է հինգ տարի։ Այսինքն, երկու տարի մնաց, եւ Լաչինի միջանցքը կարող է չլինել, որովհետեւ Ադրբեջանը կարող է չհամաձայնել։ 9-րդ կետով, ըստ իս, միջանցք ենք տվել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ՝ ՀՀ տարածքով։ Սրա վրա ժամկետ չկա, կարդացեք այդ թուղթը։ 4-րդ կետով ՀՀ-ն հանձնում է Աղդամն ու Քարվաճառը։ Արա՜, Հայաստանն ինչի դրանք գրավե՞լ էր, որ հանձնեց։ ՄԱԿ-ի չորս բանաձեւեր են եղել, ես այդ ժամանակ վարչապետ էի, ու մեզ հաջողվել է, որ մեզ ոչ մի տեղ ագրեսոր չճանաչեն։ Հիմա Ադրբեջանն ասում է, որ հիսուն միլիարդ դոլարի պահանջ ունի ՀՀ-ից։ Ու հավատացեք, որ հասնելու է դրան, որովհետեւ ստորագրել ենք նոյեմբերի իննի թուղթը։ Հետո էլ ինձ են ասում, թե Ադրբեջանին հուշում եմ։ Ես եմ հուշո՞ւմ»,-փոքր-ինչ վրդովված հարցադրում արեց Հրանտ Բագրատյանը։

Ապա հիշեցրեց, որ այս իրավիճակում ՀՀ նախագահներն էլ են դեր ունեցել․ «4-րդ նախագահ ունեինք, ո՞ւր է։ Էն որ մամուլից էր իմացել․․․իր պարտականությունն էր վեր կենալ ու դա չեղյալ հայտարարել։ 5-րդ նախագահ էլ ունենք՝ այսօրվանը։ Նա էլ է պարտավոր ասել։ Վերաբերմունք ցույց տուր, այ ընգեր։ Վարչապետի արածը քաղաքական խուլիգանություն է։ Վայնասուն է, Լավրո՜վը․․․ի՞նչ է ասել որ։ Հլը շնորհակալ եղեք, որ 7 շրջան է ասել, ոչ թե 12»։

Բագրատյանը զգուշացրեց, որ մեր վիճակը լուրջ է, եւ եթե իշխանափոխություն չլինի, ամիսներ անց Հայաստան կարող է էլ չլինել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728