Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք բացակայությունը»․ Արմեն Ռուստամյանը «վերծանում» է Լավովի ասածը

Փետրվար 03,2023 17:21

«Երբեք պետք չէ ակնկալել մի դիվանագետից ավելի շատ հայ լինել, քան մենք հայերս ենք»,-ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի արած կոշտ հայտարարություններին։

Ապա հավելեց․ «Գլոբալ առումով ես սա համարում եմ շատ երկարատեւ մի պրոցեսի արդյունք, որը լատենտ բնույթով Հայաստանում իրականացվում է Հայաստանի արտաքին քաղաքականության իմաստով։ Դրա արդյունքները մենք հիմա ստանում ենք։ Դա հետեւյալին է վերաբերում՝ մենք, ըստ էության, չձևավորելով նոր ստեղծված աշխարհաքաղաքական այս իրավիճակին համապատասխան անվտանգային համակարգ՝ քանդում ենք այն, ինչ-որ ունենք։ Իսկ Լավրովի շուրթերից հնչածը կարելի է հենց այդպես մեկնաբանել․․․Որ եթե չեք գնահատել Ռուսաստանի դերը, դե հիմա կգնահատեք նրա բացակայությունը»։

Արմեն Ռուստամյանի խոսքով․ «Դա ուղերձ էր եւ բնավ նեղվածության հարց չկար։ Նորից եմ կրկնում՝ Լավրովն ուզում էր ասել, որ եթե չեք գնահատել Ռուսաստանի դերը, կգնահատեք բացակայությունը, ինչը շատ վտանգավոր է այս իրավիճակում։ Ու եթե չենք կարողանում այժմ նորովի ձեւավորել մեր համապարփակ անվտանգային համակարգը, դեռ մի բան էլ քանդում ենք եղածը, ունենում ենք նման արդյունք»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728