«Հասարակության մեջ բանակը պետք է գտնվի իր տեղում, պետք է հասարակության հոգածության ներքո հայտնվի, որովհետեւ բանակն է գլխավոր կոլեկտիվը՝ կամայական երկրի եւ ոչ մի կապ չունի, թե ո՞ր երկրի մասին ենք մենք խոսում»,- «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը:
«Արցախի համար երկրորդ պատերազմն ավարտված չէ. մենք դրանում համոզված ենք եւ կարծում ենք, որ աշխարհում ներկայիս զարգացումները չեն կարող տանել նրան, որ մենք ունենանք տեւական, կայուն խաղաղություն: Դրա համար, հապաղել մենք չենք կարող»,-կարծում է բանախոսը:
Ըստ Վարդան Խաչատրյանի, հայոց մտավորականության ներուժի միասնականության երկու դրսեւորում է եղել, որոնք փարոս են եղել մեզ համար՝ պետականության շեմին: Այժմ էլ, գտնվում ենք մի յուրօրինակ իրավիճակում, երբ մտավորականության ներուժի վերհանումն ու միատեղումն է դառնալու առաջնորդողը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ