Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն աշխարհաքաղաքական որբ է։ Բոլորը ձեռքերը լվացել են ՀՀ-ից և Արցախից»․ Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 03,2023 17:05

«Թրանսփարենսի ինթերնեշնլի տվյալներով՝ ՀՀ-ն կոռուպցիայի առումով իջեցրել է իր դիրքերը՝ դառնալով ավելի շատ կոռումպացված, քան նախորդ, նախանցած տարի»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին ձայն տված քաղաքացիներին, տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Այս առիթով նա առաջարկեց շնորհավորել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որի մասին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նա 280 հազար դոլարով ձեռք է բերել առանձնատուն և որի մասին պաշտոնապես որևէ հերքում չի եղել։ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Արդեն իրենց սիրելի արևմուտքն է դժվարանում այս ամենի մասին չխոսել, իսկ իրենք սկսել են քաղաքական հետապնդումների շարքը»։

Անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի աշխատանքին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Երբ Արցախը շրջափակման մեջ է, թուրքը Ջերմուկի վերևում նստած է, գրավել է ՀՀ ինքնիշխան տարածքը, ՀՀ ՊՆ-ն զինվորական ուժերի հագուստի նոր դիզայնի առաջարկով է հանդես եկել։ Տենց լավ չի, Պապիկյան, «բլինչիկի լիստի, բիգուձի» փաթաթելու մրցույթ հայտարարի, քանի որ ՊՆ նախարարի «պլանկան» այնքան ես իջեցրել»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդդիմության գործունեությանը՝ Նաիրա Զոհրաբյանը, շնորհակալություն հայտնելով, ասաց․ «Իրենք խոսեցին Արցախից, թուրք-ադրբեջանական ագրեսիայից, երբ կարող էին խոսել այն հակաժողովրդավարությունից, բռնատիրությունից, ինչն այսօր տիրում է ՀՀ-ում»։

Հիշեցնելով Արևմուտքից հնչող հայտարարությունները, մասնավորապես վերջերս Ժոզեֆ Բորելի հայտարարությունը, Լավրովի պահվածքը, որի համար Վլադիմիր Պուտինից պատասխան է պահանջում, Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «ՀՀ-ն աշխարհաքաղաքական որբ է։ Բոլորը ձեռքերը լվացել են ՀՀ-ից և Արցախից։ Մեր հույսը միայն մեր ներուժի վրա պիտի դնենք։ Դիմում եմ նախկին նախագահներին՝ դադարեցրեք այս խորհրդարանական անիմաստ շոուները, այս ուսապարկների հետ երկխոսությունը»։

ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ-ի կողմից իրավախորհրդատուների աշխատանքը Նաիրա Զոհրաբյանը դրական գնահատեց ու հույս հայտնեց, որ թեև դատարանն իր վճիռները կայացնում է շաբաթների և ամիսների ընթացքում,․ բայց այս դեպքում կկայացնի օրերի ընթացքում։ Այս առիթով էլ ասաց․ «Չնայած արևմտյան արդարադատությունից մեծ սպասելիք չունեմ, քանի որ նստած է Ադրբեջանի «նարկոտիկի» վրա, բայց ուզում եմ ակնկալել, որ արդարադատության միջազգային դատարանն արդար որոշում կկայացնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728