Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Լաչինի միջանցքը չփակվեց 8-9 ամիս առաջ»․ Բենիամին Մաթեւոսյան

Փետրվար 03,2023 17:01

«Ինչո՞ւ Լաչինի միջանցքը չփակվեց 8-9 ամիս առաջ։ Որովհետեւ 8-9 ամիս առաջ չէր վերախմբագրվել 2020թ․-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Դրանում Արցախի հանրապետության վերջնական կարգավիճակի մասին որեւէ նշում չկա, բայց 2022թ․-ի սեպտեմբերին եւ հոկտեմբերին Վաշինգթոնում եւ Պրահայում ՀՀ իշխանության բանակցած փաստաթղթերով պաշտոնական Երեւանն ընդունել է Ադրբեջանի սուվերենությունն Արցախի հանդեպ»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

«Եթե ընդունում ես, որ Արցախի հանրապետությունն Ադրբեջանի սուվերեն տարածքի մասն է, նշանակում է, որ Արցախի հանքերն էլ են Ադրբեջանինը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը՝ նույնպես»,-հավելեց Բենիամին Մաթեւոսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728