Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից ժամանած բեռնատարի վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել. թմրանյութերի անօրինական տեղափոխումն ու իրացումը կանխվել է

Փետրվար 03,2023 16:36

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։

Օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ և որոշում է կայացվել իրականացնել անձնական մաքսային զննում։ Արդյունքում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն ԻԻՀ քաղաքացի Ֆ.Ա.-ի հագուստի տակ թաքցված փաթեթներից, ինչպես նաև վերարկուի գրպանում առկա փաթեթներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի և մոտ 344 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Հայտնաբերված թմրամիջոցները, ինչպես նաև այն ՀՀ տեղափոխած անձը, Հարավային մաքսատուն-վարչության կողմից անմիջապես փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն՝ հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Նույն օրը ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Տեղեկություններ են ձեռք բերվել, որ ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերված թմրամիջոցները վերջինս պետք է փոխանցի այլ անձանց` Գորիս-Երևան մայրուղու հարակից տարածքում և Երևան քաղաքի տարբեր հատվածներում:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ ԻԻՀ քաղաքացու կողմից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված հիշյալ թմրամիջոցները ՀՀ-ում պետք է ստանան ոմն Է. Պ.-ն և Ա. Թ.-ն:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների` մասնավորապես «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հիշյալ թմրամիջոցի զանգվածները մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների վերահսկողության ներքո տեղադրվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի, Արտաշատ քաղաքի կամրջի հարակից տարածքում, որից հետո` հիշյալ զանգվածները ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ երկու քաղաքացի, ինչպես նաև Ուկրաինայի մեկ քաղաքացի, այնուհետև վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 399-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728