Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս դրվագում իշխանություններին Բերձորի միջանցքը բացելու առաջադրանք տրված չէ»․ Քրիստինե Վարդանյան

Փետրվար 03,2023 14:43

«Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել, որոնց նպատակն է միավորել փորձագիտական, մասնագիտական դաշտը, հարթակ տրամադրել բոլոր նրանց, որոնց մտքից ու այլ կարողություններից իշխանությունները չեն օգտվում, որովհետեւ այս դրվագում Բերձորի միջանցքը բացելու առաջադրանք իրենց տրված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով․ «Պետք է կարծիքները, դիտարկումները բարձրաձայնվեն, մեր հանրությունը պետք է տեսնի, որ այնպես չէ, որ որեւէ գործողության հնարավորություն չունենք, ձեռքերը կապված են եւ որեւէ ելք չկա։

Այո, մի կողմից մենք ունենք 50 օրից ավելի շրջափակված Արցախ, ծայրագույն ճգնաժամային իրավիճակ, ընդ որում՝ միայն հումանիտար ճգնաժամի մասին չէ խոսքը, եւ այս իրավիճակում հայկական պետությունը կարող է իրապես քայլեր ձեռնարկել, որպեսզի մեղմվեն շրջափակման հետեւանքները բացվի ճանապարհը։ Այդ քայլերը կարող են լինել բազմաթիվ՝ պարբերաբար հումանիտար բեռների փոխադրումից, որը անիմաստ կդարձնի ադրբեջանցիների կողմից միջանցքի փակումը, մինչեւ այլընտրանքային ճանապարհ ու այլ մեթոդների կիրառում, որը պետության գործիքակազմում կա։ Ինչպես արդեն նշեցի, այս ամենը պետության դաշտում է, հայկական պետության, հայկական իշխանությունների դաշտում, սակայն նրա կողմից տեսնում ենք բացարձակ անգործություն»։

Քրիստինե Վարդանյանն իշխանությունների պահվածքն այս կերպ է բնորոշում․ «Իրենց միակ եւ առաջնային մտահոգությունը իրենց անձնական անվտանգության ու իշխանության պահպանումն է։ Եվ այդ ծիրի ներսում չի տեղավորվում Արցախը պաշտպանելու՝ իրենց պարտավորվածությունը, Արցախի անվտանգությունը երաշխավորելը»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728