Ազնիվ խաղադրույքների միջազգային ասոցիացիան (IBIA), որի նպատակը սպորտում խաղադրույքների կասկածելի ակտիվությունն ուսումնասիրելն է, հայտարարել է, որ 2022 թվականին կազմակերպության կասկածանքը հարուցել են 61 երկրներում 14 մարզաձեւեր, ընդհանուր առմամբ, 268 դեպք: Հնարավոր պայմանավորված խաղերի քանակը ավելացել է: Մասնավորապես, 2021 թվականին այդպիսիք 236-ն են եղել:
IBIA-ն հայտարարել է, որ 2022 թվականին իր հետաքննությունները 15 դեպքերի արդյունքում նպաստել են մեղավորների նկատմամբ մարզական կամ քրեական պատիժներ սահմանելուն:
Հետաքրքիր է, որ դեպքերի գրեթե կեսը՝ 126, արձանագրվել է եվրոպական երկրներում: Իսկ ամենից շատ հարցեր առաջացրել են թենիսը, որտեղ կատարվել է 102 նախազգուշացում եւ ֆուտբոլը՝ 67 դեպք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ