Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին, ինչն արդեն իրացվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին. Գևորգ Դանիելյան

Փետրվար 03,2023 14:35

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես և սպասվում էր՝ Լավրովի հրապարակային խոսքը մեծամասամբ ընկալվեց իբրև քաղաքական հակառակորդներին նշավակելու հարմար առիթ, թեպետ՝ այդ ասպեկտն էլ պակաս կարևոր չէ, քանզի այդպիսի տհաճ անակնկալները թելադրված են նաև մեր ներքին կյանքով: Բայց հարում եմ նրանց, ովքեր առաջնահերթ սթափ հայացքով ընկալում են ու փորձում վերլուծել այդ մտքերը:

Այդ մարդը, ի տարբերություն մեզ քաջածանոթ գործիչների, պարապ չէ, որ խոսքերը քամուն տա՝ մարդկանց պարզապես զբաղեցնելու համար: Արտաբերեց մտքեր, որոնք ոչ միայն, մեղմ ասած, իրականության խեղաթյուրում էր՝ կիսատ ճշմարտությունների տեսքով, այլև խիստ վտանգավոր հետագա իրադարձությունների համատեքստում:

Այնուամենայնիվ, Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին, ինչն արդեն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի դրույթների ճշգրիտ պահպանմամբ:

Ինչ վերաբերում է իբր 7 շրջան զավթելուն, ապա դրանք եղել են և կան, որպես հայկական, ընդամենը բռնակցվել են Ադրբեջանին: Դրանք վերահսկողության տակ վերցնելը առաջնահերթ պայմանավորված է եղել անվտանգության գործոնով, որի պակասը խիստ զգացվում է արդեն մեր օրերում, ընդհուպ՝ Արցախի պաշարումով: Ի դեպ, տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա, այդ թվում՝ Իսրայելը, որ իրենց պնդմամբ՝ անվտանգության նկատառումով բացահայտ զավթել են հարևան պետությունների տարածքները: Մնացածը իրավական որևէ հիմնավորում չունեցող զուտ քաղաքական փնթի խաղեր են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728