Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական Economist intelligence unit-ը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ Հայաստանը պահպանել է «հիբրիդային ռեժիմի» «տիտղոսը». Աշոտյան

Փետրվար 03,2023 14:25

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Մուտանտների «հիբրիդային բաստիոնը»

«Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» հռչակած և Հայաստանը «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։
Բրիտանական economist intelligence unit-ը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ Հայաստանը պահպանել է իր «հիբրիդային ռեժիմի» «տիտղոսը»։

Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ է նշանակում «հիբրիդային ռեժիմ», հիշեցնեմ.
Հիբրիդային ռեժիմներ. ընտրություններն ունեն էական խախտումներ, որոնք հաճախ խանգարում են նրանց լինել և՛ ազատ, և՛ արդար:

Ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների վրա իշխանության ճնշումը կարող է սովորական լինել: Կոռուպցիան հակված է համատարած լինելու, իսկ օրենքի գերակայությունը թույլ է: Քաղաքացիական հասարակությունը թույլ է. որպես կանոն, տեղի են ունենում ճնշումներ, և ճնշումներ՝ լրագրողների նկատմամբ, իսկ դատական համակարգը անկախ չէ:

Իհարկե, ոչ ոք չի պնդում բրիտանական զեկույցի անաչառության հարցում, այն միշտ էլ աշխարհաքաղաքական համատեքստ է ունեցել և այս զեկույցում էլ առկա է ակնհայտ քաղաքական տարրը։

Սակայն անգամ այս պարագայում, Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728