Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլու. «Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել»

Փետրվար 03,2023 14:16

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներքոնշյալ հարցին։

«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»։

Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Եվ իբր դրա համար Թուրքիա և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, դեռ մի բան էլ այդ հարցում քաջալերում են Հայաստանին։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728