Փետրվարի 2-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ինստիտուտի ավագ փոխնախագահ Քեյթ Սիլին, «Frontier Europe» ծրագրի ղեկավար Յուլիա Ժոժան, Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մամուկա Ծերեթելին և նախագահի օգնական Թոմաս Հալվորսենը։
Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և տարածաշրջանում խաղաղության օրակարգը, անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ընդգծելով Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կարդացեք նաև