Հայոց պատրիարքության «Սիոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ներսեհ Ալոյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՐԵԱ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Երուսաղեմում ժամեր առաջ երեք հրեա ծայրահեղականներ ներխուժել են «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երկրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից Հիսուս Քրիստոսի հսկա արձանը վայր են նետել, պղծել եկեղեցին ու փորձել են այրել այն:
Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև Իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:
Կարդացեք նաև
Ավանդության համաձայն այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ անցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան: