Մահացության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում նոր հորիզոններ է նվաճում։ Կորոնավիրուսի մահացության թվերով, օրինակ, հայտնվել է աշխարհի առաջատարների շարքում. 2 մլն 780 հազար բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 446 հազար մարդ, մահացել 8 հազար 717-ը, այսինքն` վարակվածների շրջանում մահաբերության տոկոսը 1,95 է։
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացության ցուցանիշներով էլ Հայաստանն աշխարհում վատագույն ցուցանիշ ունեցող երկրների շարքում է։ Աշխարհի 183 երկրների շարքում բնակչության քանակի համեմատությամբ ունեցած մահերի քանակով Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, այսինքն՝ 100 պետություն ավելի լավ ցուցանիշ ունի, քան Հայաստանը։
Կյանքի միջին տեւողությամբ էլ մենք առաջատար չենք` ՀՀ-ում կյանքի միջին տեւողությունը 73-75 տարի է։ 223 երկրների մեջ սա 119-րդ հորիզոնականն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: