ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը «Ռոսիա 24» – ին, ինչպես ասում են, «պայթեցրել է հայկական համացանցը»: (Մեր մեջ ասած, համացանցին առանձնապես լուրջ պատճառներ պետք չեն՝ պայթելու համար. 1-2 օր թեման կլինի ֆեյսբուքի խաղալիք եւ կմոռացվի): Երեկվա ընթացքում ֆեյսբուքի հայկական հատվածում, կարծես թե, մրցավազք էր՝ ով ավելի թունդ հայհոյանք եւ սարսափազդու անեծք է հնչեցնելու Լավրովի հասցեին: Որքան թունդ եւ սարսափազդու, այնքան, հավանաբար, ավելի մեծ շանսեր կան՝ ազգի նվիրյալների շարքին դասվելու:
Մյուս կողմից՝ պետք է ասել, որ կա նաեւ հակառակ ծայրահեղությունը: Ի՞նչ եք իրար խառնվել՝ Լավրովը ոչ մի նոր բան չի ասել: Այդպես չէ՝ ասել է: 1994 թվականի մայիսի 12-ից ի վեր, բացի Ադրբեջանից, Թուրքիայից եւ Պակիստանից, ոչ մի երկիր կամ միջազգային կառույց (ՄԱԿ, ԵԱՀԿ) չի հայտարարել, որ Հայաստանը «զավթել է». «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները: «Զավթելու» պահը նշելը, այն էլ՝ փաստացի արձանագրելով, որ Ադրբեջանն իրավունք ուներ պատերազմական գործողությունների միջոցով դրանք «հետ վերցնել»՝ դա նույնը չի, ինչ՝ պարզապես նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախի՝ դրա մասը լինելը, ինչն, ի դեպ, այժմ ընդունվում է նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից: Կարծում եմ, միջազգային հարաբերությունների մեծ մասնագետ պետք չի լինել՝ հասկանալու համար «երանգների» այդ տարբերությունը:
Հայհոյելն ու արդարացնելն, այսպիսով, ոչ մի «հավելյալ արժեք» չեն ստեղծում: Կարեւոր է հասկանալ, վերլուծել եւ փորձել պատասխանել առնվազն երկու հարցերի.
1/ ինչո՞ւ գրեթե 29 տարի նման բան պաշտոնապես չէր ասվում, իսկ հիմա ասվում է, եւ ինչու է ասվում Ռուսաստանի կողմից,
Կարդացեք նաև
2/ ինչո՞ւ է Լավրովը դա դնում հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղադրելու համատեքստի մեջ եւ թափանցիկ ակնարկ անում՝ ուզո՞ւմ եք, որ մենք դատապարտենք Ադրբեջանի գործողությունները, բա որ մենք 30 տարի չէինք դատապարտել ձեր գործողությունները…
Մի խոսքով, մտորելու բավականին լուրջ նյութ կա:
Իշխանության «արեւմտամետ» կողմնակիցներն ասում են՝ ահա, խնդրեմ, Լավրովի հարցազրույցը բոլոր հիմքերն է ստեղծում ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ԵՄ ու ՆԱՏՕ մտնելու: Երբեմն ինձ թվում է, որ ռուսական կողմից նման սադրիչ հայտարարություններ են հնչում՝ հենց այդ խոսակցությունները բորբոքելու համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աւանդական ազգային-յեղափոխական երգ մը ունէինք – որ այլեւս չեմ կարողանում երգել, երբ որ փորձեմ, միայն խորունկ ցաւ եմ զգում -, որու մէջ կար յատկապէս մի տող, որ դարձած էր իմաստասիրական կարգախօս, գաղափարական դաւանանքի բանաձեւում՝ «միայն զէնքով կայ, Հայոց փրկութիւն» :
Իսկ հիմա ոչ զէնք մնաց, ոչ էլ զայն գործածող:
Լավրովին ըսածը այն է որ՝ եթէ եղունգ ունէիք, ձեր գլուխը քերէիք: Նոյն, այդ վերջին պատերազմին, դո՛ւք յաղթէիք:
Իսկ որ հիմա այսպէս, աւելի կոշտ ու անկեղծ է խօսում, պատճառը Ուկրաինայի պատերազմն է:
Իսկ ԵՄ ու ՆԱՏՕն, խորքին մէջ եւ իրականութեան գետնի վրայ, Լավրովի այս վերջին խօսքերուն հակառակ որեւէ բան ըսա՞ծ են: Լաւ… երբեւիցէ որեւէ բան ըրա՞ծ են, հակառակ իմաստով:
Դեհ, սրա համար է որ մենք ալ կը սիրէինք այդ վերոյիշեալ երգը: Քանզի Արցախի ազատագրումը, այդ տողին փաստն էր:
Լավրովին պետք է միայն շնորհակալ լինել: «Խեղճ» մարդը տեսնում է, որ Հայաստանը ձեռից գնում է եւ փորձում է շոկային թերապիայով-բանով իրավիճակ փոխել: Եթե ես լինեի իր տեղը՝ շատ ավելի կոշտ կարտահայտվեի: Բայց դե ինքը փորձառու դիվանագետ է, լավ գիտի, թե ինչպիսի չափաբաժին պետք է օգտագործել պացիենտին վերակենդանացնելու համար…
Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք առօրյա խոսակցականի, կստացվի մոտավորապես հետեւյալը. «Ա՛յ ապուշներ, ձեզ քանի՞ անգամ նույն բանը ասեմ, որ հասկանաք. ձեր սիրելի ազգակործան պատուհասը Արցախը պաշտոնապես համարում է Ադրբեջանի մաս, պաշտոնապես ընդունում է, որ Հայաստանը ագրեսոր է, թալանչի ու օկուպանտ, պաշտոնապես հրաժարվում է ցեղասպանության հարցը բարձրացնելուց: Հիմա դուք հանդուրժում եք այս ազդադավ վիժվածքին, բայց իբր թե հուզվել եք իմ խոսքերի՞ց: Дебилы, бл***…»