2022 թվականի հոկտեմբերի 28-ին ինստագրամյան հարթակում սկսվեց միջազգային «Tezarean Beatbox Battle»-ը, որը կազմակերպել էր միջազգային «Tezarekt» կազմակերպությունը՝ «Republik» կազմակերպության հետ համատեղ։ Առաջնությանը մասնակցում էր 150 բիթբոքսեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի չեմպիոն Հայկ Սնխչյանը (Shady):
Առաջնությունը անցկացվեց 5 փուլով եւ 2 ուղղությամբ՝ ժյուրիի ընտրություն եւ հանդիսատեսի քվեարկություն։ Առաջնության յուրաքանչյուր փուլի առաջին հորիզոնականով եւ ձայների մաքսիմալ առավելությամբ առաջատարն էր Shady-ն։ Բոլոր փուլերը հաղթահարելով Shady-ն հասավ եզրափակիչ փուլ եւ հաղթեց հանդիսատեսի քվեարկության եւ ձայների առավելությամբ եւ ստացավ խոստացված մեծ կրիպտո եւ գումարային մրցանակները։
Հայկը այս տարվա հուլիսին կմեկնի Դանիա՝ որպես Դանիայի բիթբոքսի առաջնության ժյուրիի անդամ, ինչպես նաեւ օգոստոս ամսին Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի մյուս տղաների եւ նախագահի հետ կմեկնի Գերմանիա՝ Աշխարհի բիթբոքսի առաջնության։
Տղաները կներկայացնեն Հայաստանը 3 տարբեր անվանակարգերում՝ սոլո, զույգ եւ խմբային։
Կարդացեք նաև
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
02.02.2023