«5165 շարժման» անդրադարձը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի յոթ շրջաններն օկուպացնելու մասին հայտարարությանը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի յոթ շրջաններն օկուպացնելու մասին հայտարարությունն աղավաղում է պատմական իրողությունները և անտեսում Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում արցախահայության ֆիզիկական գոյության համար անվտանգության գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտությունը։ Ադրբեջանի կողմից ՌԴ դաշնակից երկրի ինքնիշխան տարածքներն օկուպացնելու պայմաններում նման հայտարարությունները մեծ վնաս են հասցնում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին։ Ավելին, դրանք տարակուսանք են առաջացնում անվտանգության հարցում Ռուսաստանից ռազմավարական դաշնակցի կեցվածք ակնկալող հայ ժողովրդի շրջանում։
Այսպիսի հայտարարությունները նաև լայն դաշտ են բացում Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու և տարածելու, ինչն անթույլատրելի ենք համարել գիտակցելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևորությունն առնվազն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման համատեքստում։
Դատապարտում ենք նմանատիպ ցանկացած ապակառուցողական հայտարարություն՝ ակնկալելով, որ ՌԴ արտգործնախարարը, որպես դաշնակից երկրի արտաքին գերատեսչության ղեկավար, առավելապես կարտաբերի Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթման, Լաչինի միջանցքի շրջափակման և Ադրբեջանի հակահայկական և ֆաշիստական քաղաքականությունը դատապարտող մտքեր:
կ’արտաբերի այդպիսի միտքեր, հենց այն պահին երբ կը վերանայ ՀՀ այժմու, արեւմտալէզ վարչակարգը. որու վերարտադրումին դուք էլ նպաստեցիք, 2021ի ընտրութիւններին, շնորհաւոր լինի.