Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է Իրանի դեմ ատելության նոր ալիք բարձրացնել․ ադրբեջանագետ

Փետրվար 02,2023 16:33

«Ադրբեջանում միշտ էլ հակաիրանական ալիք է եղել, իսկ վերջին շրջանում այն ավելի մեծանում է ՝ պայմանավորված իշխանական քարոզչությամբ եւ իշխանության թողտվությամբ»,-«Հայելի» ակումբում նշեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

Նրա խոսքով․ «Վերջին զարգացումները Իրանում, Թավրիզում, Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը ադրբեջանական կողմը փորձեց ներկայացնել որպես ահաբեկչություն, սակայն այնտեղ կային որոշակի մութ եւ բաց մասեր։ Մասնավորապես, իրանական կողմից մի շարք հարցեր են բարձրացվել, խոսքը հատկապես սոցիալական հարթակներում քննարկվող հարցերի մասին է։

Եթե դա ահաբեկչություն էր, ապա ինչպես է ստացվում, որ դեսպանատան վրա հարձակում գործած անձի գործողություններն ընդամենը 20-25 րոպե են տեւել․․․Ի՞նչ են խոսել դեսպանատան ներսում, ինչո՞ւ է 20-23 րոպե հետո տեղի ունեցել սպանությունը․․․Այն պնդումները, որ քաղաքացին իրանական կողմից հարձակում էր գործել իր կնոջ պատրվակով, որպեսզի պարզաբանում ստանա, մի քանի խնդիր են առաջացնում։ Ինչքանով ես եմ տեղյակ, եթե օտարերկրյա քաղաքացին ամուսնանում է Իրանի քաղաքացու հետ, դառնում է ԻԻՀ քաղաքացի եւ միայն ամուսնու թույլտվությամբ կարող է լքել երկիրը։

Տարբեր տեղեկություններ կան, որ իրանական կողմում ոստիկանությունը թույլտվություն չի տվել այդ կնոջը Իրանը լքել։ Կա նաեւ տեղեկություն, որ այդ կինը անմիջապես Ադրբեջանի դեսպանատան միջոցով փախել է Բաքու եւ անհայտ է, թե որտեղ է գտնվում։ Նաեւ կա տեղեկություն, որ նա հեռախոսակապով ձայնային հաղորդագրության միջոցով է շփվում իր երեխաների հետ։ Ըստ իրանական կողմի, նրա ամուսինը, որ գնացել էր Ադրբեջանի դեսպանատուն՝ իր հարցերի պատասխանները պահանջելու, շուրջ 3 ամիս ավելի քան 600 կմ կտրելով՝ անընդհատ եկել է դեսպանատուն ու գնացել, պատասխան ստանալու համար, սակայն ոչ մի հստակ պատասխան չի տրվել։ Եվ արդյունքում եղել է այն, ինչ եղել է»։

Ադրբեջանագետի խոսքով․ «Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն այս հանգամանքն օգտագործում է կեղծ պատրվակով եւ փորձում է Իրանի դեմ ատելության նոր ալիք բարձրացնել։ Կա նաեւ այլ դիտարկում, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն կամ հարձակում էր, որպեսզի մեղքը բարդվի իրանական կողմի վրա։ Վերջին դիտարկման հետ, իհարկե, այնքան էլ համաձայն չեմ»։

Ամփոփելով վերջին զարգացումներն Իրանում՝ Գառնիկ Դավթյանը հավելեց․ «Լավ գիտենք, որ Իսրայելը Իրանի գլխավոր թշնամին է, եւ իրենք տարիներ շարունակ տարբեր պետությունների տարածքում ուղիղ հակամարտություն են ունեցել նրա հետ։ Սա էլ իր հերթին, տարբեր փորձագետների գնահատմամբ, այդ հակամարտության փուլերից մեկն է․․․»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728