Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 60 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում՝այրվում է տանիքի փայտյա կառուցատարները, տանիքում պահեստավորված անասնակերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտ 500 քմ անասնագոմ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: