«Ա1+». Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը:
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:
«Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հավատարիմ է բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը»,- գրել է դեսպանը։