ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կովկասում բանակցություններում ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին:
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ պաշտոնում Բոնոն, ի թիվս այլ հարցերի, կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:
«ԱՄՆ-ը հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման գործում: Բոնոն կներգրավվի երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրպական միությունը, և միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն` օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ