Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հանդես է եկել հաղորդագրությամբ Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում իր գործունեության վերաբերյալ: Թվիթերյան գրառման միջոցով տարածված հաղորդագրության մեջ ասված է.
«Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
Մենք օժանդակել ենք անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող 60 հիվանդների անվտանգ տեղափոխմանը։
Մեր թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք, մանկական սնունդ և սննդամթերք:
Կարդացեք նաև
Մենք անցյալ ամիս սննդամթերք և հիգիենայի պարագաներ ենք բաժանել 8 հիվանդանոցների, ֆիզիկական վերականգնողական կենտրոնի, ավելի քան 300 ծերերին խնամող հաստատությանը և երեխաների խնամությամբ զբաղվող կենտրոնին։
Բացի այդ, մենք ձեռնարկել ենք ծանրոցներով և տուփերով սնունդ և հիգիենայի պարագաներ բաժանել կարիքավոր հղի կանանց։
Քանի որ այս իրավիճակը հանգեցրել է որոշ ընտանիքների բաժանման, մենք օժանդակել ենք հունվարի սկզբից 95 մարդու տեղափոխմանը Լաչինի միջանցքով: Դա արվում է կողմերի հետ համաձայնությամբ և ընտանիքի շահագրգիռ անդամների ցանկությունների հիման վրա», նշված է Միջազգային Կարմիր խաչի գրառման մեջ: