Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բանուկ փողոցներից մեկում պարեկները դարձել են վթարի հեղինակ

Փետրվար 01,2023 21:21

Գյումրու Անի թաղամասի Մովսես Խորենացու անվան փողոցում այսօր վթար է տեղի ունեցել․ քաղաքացիներից մեկի  «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մեքենային։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ասելով, իրեն են զանգահարել  ականատեսները՝ խնդրելով գնալ  դեպքի վայր, որպեսզի հետագայում ողջ մեղքը  չբարդեն քաղաքացու վրա, նեղը չգցեն նրան։ Ինքն անձամբ եղել է դեպքի վայրում։

«Մովսես Խորենացու անվան փողոցում պարեկային ծառայության աշխատակիցները, շատ կոպիտ խախտելով երթևեկության կանոնները, ստեղծել են վթարային իրավիճակ, որի արդյունքում քաղաքացին բախվել էր իրենց մեքենային։ Իմիջիայլոց, հեղինակն էլ  շատ հայտնի առաջին դասակն է, որը հիմնականում կազմված է դրսից եկած պարեկներով»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Ըստ նրա, այս դեպքում պարեկները ստիպված են ընդունել իրենց սխալը, քանի  որ շատ ակնառու է կատարվածը, պարեկը դուրս է ելել ճանապարհից դուրս եկած գոտուց, կոպիտ խախտում է թույլ տվել, քաղաքացին ուզեր, թե չուզեր պիտի բախվեր նրանց մեքենային։

«Խանութներում կլինեն տեսախցիկներ,  որոնք գուցե և այնպես են տեղադրված, որ խանութի տարածքը նկարեն, ոչ փողոցի, բայց բոլոր դեպքերում ցանկացած փորձաքննություն ցույց կտա, որ մեղավորը պարեկն է»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր  պարեկներին՝ կիրթ չլինելու, նման տարրական խախտումներ թույլ տալու ու վթարի հեղինակ դառնալու համար։

Լուսանկարը՝ Կարապետ Պողոսյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728