Black Sabath-ի լեգենդար մենակատար Օզի Օսբորնը հայտարարել է, որ տարիներ առաջ տեղի ունեցած վիրահատությունից հետո չի կարողանում վերականգնվել և չեղարկում է հյուրախաղերը: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Սա, հավանաբար, ամենադժվար բաներից մեկն է, որ ես երբևէ ստիպված եմ եղել կիսվել իմ հավատարիմ երկրպագուների հետ: Ինչպես բոլորդ գիտեք, չորս տարի առաջ՝ այս ամիս, ես խոշոր վթարի ենթարկվեցի և վնասեցի ողնաշարս։
Այս ընթացքում իմ միակ նպատակը եղել է բեմ վերադառնալը: Իմ ձայնը լավ վիճակում է: Այնուամենայնիվ, երեք վիրահատություններից, ցողունային բջիջներով բուժումից, ֆիզիկական թերապիայի անվերջ սեանսներից և վերջին շրջադարձային HAL բուժումից հետո իմ մարմինը դեռ ֆիզիկապես թույլ է:
Ես անկեղծորեն զգացված եմ, թե ինչպես եք դուք այս ամբողջ ընթացքում համբերությամբ պահել ձեր տոմսերը, բայց մաքուր խղճով ես հիմա հասկացել եմ, որ ֆիզիկապես ի վիճակի չեմ կատարել իմ առաջիկա եվրոպական/Մեծ Բրիտանիա շրջագայությունը, քանի որ ես գիտեմ, որ չեմ կարող տանել ճանապարհորդությունը: Հավատացեք, իմ երկրպագուներին հիասթափեցնելու միտքը իսկապես տապալում է ինձ, ավելին, քան կարծում եք:
Կարդացեք նաև
Երբեք չէի պատկերացնի, որ հյուրախաղերիս վերջն այսպիսին կլինի: Իմ թիմն այժմ գաղափարներ է մշակում, թե որտեղ ես կկարողանամ ելույթ ունենալ առանց քաղաքից քաղաք և երկրից երկիր ճանապարհորդելու:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին……իմ խմբին…….իմ անձնակազմին……իմ վաղեմի ընկերներին, Ջուդաս Փրիսթին, և, իհարկե, իմ երկրպագուներին՝ իրենց անսահման նվիրվածության, հավատարմության և աջակցության համար, և ինձ տալու համար այնպիսի կյանք, ինչպիսին երբեք չեմ էլ երազել:
Ես ձեզ բոլորիդ սիրում եմ…
Տոմսերի վերադարձը հնարավոր է գնման վայրում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ