Մայրաքաղաքի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության մարզադահլիճում այսօր շարունակվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են, համապատասխանաբար 95 եւ 14 տղամարդ եւ կին բռնցքամարտիկներ։
Մրցումային երկրորդ օրը ռինգը տրամադրվել է տղամարդկանց 51, 54, 57, 60, 75, 86, +92 կգ քաշայիններին, իսկ վաղը կկայանան ¼ եւ կիսաեզրափակիչ մենամարտերը։ Առաջնության կազմակերպիչները մեզ տեղեկացրին, որ աղջիկները դեռ չեն ներգրավվել պայքարի մեջ, քանի որ մասնակիցները շատ չեն ու ոչ բոլոր քաշային կարգերն են ներկայացված։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ