Փետրվարի 1-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի լեհական ազգային կոմիտեի ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալ Ռենատա Բեմին։
Դեսպանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը: Նա կարևորեց ստեղծված իրավիճակում երեխաների կենսական իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը՝ անդրադառնալով նաև ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Հայաստանից Արցախ մեկնող երեխաներին ահաբեկելու դեպքին, որը երեխաների իրավունքների կոպտագույն խախտում է։
Սամվել Մկրտչյանը կարևորեց մարդու իրավունքների միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի նմանօրինակ խախտումներին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների կողմից շարունակական գործուն քայլերի և հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը։
Լեհաստանում ՀՀ դեսպանություն