Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. կանադական The Hill Times-ին ասել է Ռուբեն Վարդանյանը

Փետրվար 01,2023 19:11

Կանադական հեղինակավոր The Hill Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառների և  դրա հետևանքով Արցախում ստեղծված  իրավիճակի մասին.

Ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված անմարդկային պայմանները, պարբերականը գրում է, որ  հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը Լաչինի միջանցքի շրջափակման թեման դիտարկելու համար երկու նիստ է գումարել, որի շրջանակներում Վինձորի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Վաթերսը դեպի Արցախ մարդասիրական օգնության արգելափակումը բնութագրել է որպես «դե ֆակտո էթնիկ զտումներ»:  Հոդվածում մեջբերվում են  նաև հանձնաժողովի անդամներ Հիզեր Մաքֆերսոնի և Ժան-Պիեռ Գոդբաուի խոսքերը, ովքեր նշում են, որ Կանադան պետք է օգտագործի ՄԱԿ-ում իր դիվանագիտական խողովակները Լաչինի միջանցքը բացելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:

Պարբերականի հետ զրույցում Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես  կոչ է արել Կանադային և միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն  Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:

Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթևեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: «Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է  մտել Արցախ», – ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետևանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները:

«Մեր ողջ տնտեսությունը կանգնած է, որովհետև մենք չենք կարողանում արտադրության համար որևէ ռեսուրս ներկրել կամ այստեղ արտադրվող որևէ ապրանք արտահանել», – նշել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ սահմանափակ վառելիքի և էլեկտրաէներգիայի պայմաններում դպրոցները ևս ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը: «Անընդունելի է ձմռանը 30 000 երեխաների ստիպել ապրել առանց սննդի, առանց կրթության կամ առանց գազի և էլեկտրաէներգիայի: Ադրբեջանը պետք է ընդունի, որ պետք է երկխոսություն լինի, սա չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ սեփական բնօրրանում 120 000 մարդու էթնիկ զտումների ենթարկելով» – ամփոփել է պետնախարարը:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728