Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022թ․ իրականացրել է 81 ստուգում (2021թ-66, 2020թ-21, համեմատական աճ՝ 2021թ-22.7%, 2020թ-285.7%):
Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022թ-100%, 2021թ-57.1%, 2020թ-30.7%:
Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021թ-366 համեմատական աճ՝ 2021թ-21.8%)
- Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ-88, 2020թ-17, համեմատական աճ՝ 2021թ-130.7%, 2020թ-1094.1%)
- Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20․290․000 ՀՀ դրամ (2021թ-15․770․000, 2020թ-2․200․000, համեմատական աճ. 2021թ-28.7%, 2020թ-822.3%)
- Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է՝ 199․278․261 ՀՀ դրամ (2021թ-166․759․721, 2020թ-39․722․119, համեմատական աճ՝ 2021թ-19․5%, 2020թ-401․7%)։
2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961․178․695 ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները ԲԸՏՄ Ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022թ․ տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին