Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արաքսի հունից ավազի արտահանման կարգավորումները կխստացվեն

Փետրվար 01,2023 17:41

ԱԺ տնտեսական հարցերի մշտական ​​ հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց ՀՀ «Ընդերքի մասին» եւ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որը ներկայացնում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Ըստ այդ փոփոխությունների, Արաքս գետի ավազանից արդյունաբերական ավազի արդյունահանման գործընթացը պետք է պատշաճ կանոնակարգվի: Նախագիծը, ըստ հիմնական զեկուցողի, մշակվել է՝ հաշվի առնելով Արաքս գետի հունը փոխելու հետ կապված առկա ռիսկերը։ Գետի հունի փոփոխությունը, կառավարության ներկայացուցչի գնահատմամբ, կարող է հանգեցնել պետական ​​սահմանի փոփոխությանը։ Այս նախաձեռնությամբ, կառավարությունը նպատակադրվել է ներդնել մեխանիզմներ, որոնք օպերատիվ կերպով կկարգավորեն գետի հունի փոփոխությունը կանխող պատնեշների տեղադրման գործընթացը, ինչպես նաեւ առկա պատնեշների վերականգնման գործընթացը։

Օրենսդրական փաթեթի մշակումը կապված է Արաքսի հունից ավազի արդյունահանման հետեւանքով առաջացած ռիսկերը կանխարգելելու հետ: Այսուհետ, Արաքսի հունից ավազի արդյունահանման լիցենզիա ունեցող ընկերությունների համար մի շարք լրացուցիչ խստացումներ կսահմանվեն:

Նախագծով առաջարկվում է նաեւ խստացնել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը. հայտնաբերված խախտման դեպքում նախատեսվում է տուգանք իրավախախտում կատարած կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ՝ 5 մլն դրամ։ Երկրորդ անգամ խախտում արձանագրած կազմակերպության դեպքում, արտահանման լիցենզիան կկասեցվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքսի սահմանային շերտում, ըստ փոխնախարարի, ավազի արտահանման 18 իրավունք է տրված, ավազ է արտահանում 7 կազմակերպություն, անբարեխիղճ արտահանողների անունները փոխնախարարը չբարձրաձայնեց. կան հարուցված քրեական գործեր, մնացածը քննությունը կպարզի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728