Լաչինի միջանցքի շրջափակման 52-րդ օր
Համաձայն Արցախի կառավարության թիվ 20 տեղեկագրի
31.01.2023թ. դրությամբ
515 քաղաքացի զրկվել է, Շրջափակման հետևանքով Արցախում առնվազն 5103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 51-րդ օր
Կարդացեք նաև
- 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 190 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 20,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Արցախի տեղեկատվական շտաբ