«Այո, քնապարկը կեղտոտ է լինում, եթե խրամատում է։ Մի պատկերացրեք, որ պետք է սալիկապատ լինի ու «baxi» քաշած լինի։ Խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պատսպարվելու համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, որ եթե իշխանությունը պնդում է, որ բանակում բարեփոխումներ կան, ինչո՞ւ են զինվորները մնում ժեշտից տնակներում եւ ցելոֆանապատ վրաններում։
«Կարող է եւ ժեշտից կացարան լինել, բայց որ ասում եք ցելոֆանապատ, վրանային կացարան, նման կացարաններ հիմա չկան, բայց տակտիկական կարիքից ելնելով՝ որոշակի ժամանակահատվածում հնարավոր է մի քանի օրով վրան դնեն ու գնան։ Բայց մշտական տեղակայման վայրերում վրանային, ցելոֆանային վիճակներ չկան»,-վստահեցրեց Արմեն Խաչատրյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ