Լրահոս
Օրվա լրահոսը

«Կխնդրեմ օրակարգ չմտցնել, թե տեսեք՝ սգո օր չհայտարարվեց»․ Արմեն Խաչատրյան

Փետրվար 01,2023 15:38

«Քաղաքական պատասխանատվության հիմքում պետք է դրվեն օբյեկտիվ հանգամանքներ, որոնք պետք է ձեռք բերվեն քննությամբ։ Հիմա չգիտենք՝ ինչ է կատարվել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե իշխանությունն ինչո՞ւ քաղաքական պատասխանատվություն չի կրում Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքի համար՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ իշխանությունն անգամ ներողություն չխնդրեց, սգո օր չհայտարարեց, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Կխնդրեմ օրակարգ չմտցնել, թե տեսեք՝ սգո օր չհայտարարվեց։ Մենք հենց հիմա հիբրիդային պատերազմի մեջ ենք։ Տարածաշրջանում եւ ՀՀ-ում ամեն պահի կարող է պատերազմական իրավիճակ լինել։ Եվ մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել։ Ոչ, ամեն օր սգո օր չէ, պարզապես մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ չի հայտարարվել։ Վստահ եմ, որ հանգամանքները հիմնավոր են»։

Թե ինչ հանգամանքների մասին է ակնարկում, Արմեն Խաչատրյանը նախընտրեց չպատասխանել։ «Դեպքից հետո էլ, առաջ էլ հատկապես տաքացվող միջոցների հետ կապված շտաբի պետի կողմից հրահանգ եղել է։ Ստուգումներ արվում են, եւ դրանց արդյունքներով գուցե նոր կարգավորումներ ի հայտ գան»,-եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728