Լրահոս
Օրվա լրահոսը

Նշված գնումների գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելը գտնվում է ՊՎԾ լիազորությունների շրջանակից դուրս. պարզաբանում

Փետրվար 01,2023 15:09

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանում Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված գրառման առնչությամբ ՀՀ վերահսկողական ծառայության գործառույթների մասին՝ հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով՝ Ծառայությանը վերապահված լիազորությունների շրջանակում․

– տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,

– պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով,

– պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկելու կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ձեր կողմից մատնանշված գնումների գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելը գտնվում է Ծառայության լիազորությունների շրջանակից դուրս, ինչի վերաբերյալ Ծառայության համապատասխան աշխատակիցը տեղեկացրել է Երևանի ավագանու անդամ տիկին Իզաբելլա Աբգարյանին։

Հայտնում ենք նաև, որ տիկ. Թ.Թովմասյանի կողմից բարձրաձայնված հարցի կապակցությամբ, հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով Ծառայությանը վերապահված համագործակցության լիազորությունը, Ծառայությունը պատրաստ է քաղաքային իշխանության ներկայացուցիչներին՝ այդ թվում ավագանու անդամներին, անհրաժեշտության պարագայում տրամադրել մասնագիտական կարծիք՝ բարձրացված հնարավոր կամ ենթադրյալ խնդիրների վերաբերյալ:

Շնորհակալություն վստահության և համագործակցության համար:

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728