Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը փոխնախարարին առաջարկեց Դիմադրության շարժման անդամներից լսել ձերբակալվածների պահման վայրերի պայմանների մասին

Փետրվար 01,2023 13:13

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում փոփոխությունների համաձայն՝ կբարելավվեն ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման վայրերի պայմանները։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ներկայացնելով նախագիծը՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց․ «Առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրերի շինության, կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջական կապված են ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորման եւ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման հետ։ ՀՀ-ում առկա 33 ձերբակալվածների պահման վայրերն այս պահին մենք հավաքագրում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ շենքային խնդիրներ կան, ինչ միջազգային չափանիշներ պետք է լինեն։ Փոփոխություններ կարվեն՝ ձերբակալվածների իրավունքներն ապահովելու համար»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Արփինե Սարգսյանին․ «Դիմադրության շարժման հազարավոր անդամներ շատ լավ են տեսել ձերբակալվածների պահման վայրերի պայմանները։ Կարող եք դիմել շարժման ղեկավարությանը, ձեզ շատ տեղեկություններ կան։ Բարվոք վիճակում է Երեւանի պահման վայրը։ Մեր հազարավոր հայրենակիցներ շատ լավ տեղյակ են այդ խնդիրներից»։

Նախագիծն առաջիկայում քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728