Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ միջազգային բարձր դատարանի դատավորի սպիտակ կեղծամն ու սեւ պատմուճանը դեռեւս արդարության եւ արդարադատության նշան չեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 01,2023 11:11

Հաագայում՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում լսումներ էին. Հայաստանը դատարանից խնդրել է կիրառել միջանկյալ միջոցներ, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի օժանդակությունը Լաչինի միջանցքով տեղաշարժը խաթարող այսպես կոչված «ցույցերին», երաշխավորի անձանց, ավտոմեքենաների անխափան շարժը, ձեռնպահ մնա Արցախ բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը խաթարելուց:

Այդ լսումները եւս մեկ անգամ բացահայտեցին, որ իրականությունը միշտ չէ, որ բոլորի համար է իրականություն: Համենայնդեպս, այդպիսին էր տպավորությունը որոշ եւ հատկապես նրանց ելույթներից, ովքեր Ադրբեջանի «անսամբլի» մենակատարներից էին: Օրինակ, պատկառելի տարիքի մի ելույթ ունեցող, որը, դատելով սպիտակ կեղծամից եւ սեւ արտահագուստից, դատավոր էր, հանդես էր գալիս ադրբեջանական «դերասաններին» կրկնօրինակողի դերում:

Ավելին, նա կարծես ոչ թե դատավոր էր, այլ՝ Ադրբեջանի պատվիրակներից մեկը: Կարեւոր չէ, թե նա որ երկրի ներկայացուցիչն էր կամ ինչ լեզվով էր խոսում, սակայն նա կրկնում էր ադրբեջանական մի շարք թեզեր, այդ թվում՝ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իբր բաց է, եւ բոլորը կարող են երթեւեկել, սննդի եւ դեղորայքի պակաս իբր չկա, որովհետեւ հումանիտար օգնության մեքենաներով դրանք բերվում են Հայաստանից Արցախ, Կարմիր խաչի աջակցությամբ հիվանդները Արցախից տեղափոխվում են Հայաստան, ցուցարարներին չի կարելի ցրել, որովհետեւ դա կլինի ժողովրդավարության սկզբունքներին հակասող գործողություն եւ այլն…

Որքան որ դեմքի խելացի արտահայտությունը դեռեւս խելացիության նշան չէ, որովհետեւ ամենահիմար արարքները կատարվում են հենց դեմքի նման արտահայտությամբ, այնպես էլ, փաստորեն, դատավորի, նույնիսկ միջազգային բարձր դատարանի դատավորի սպիտակ կեղծամն ու սեւ պատմուճանը դեռեւս արդարության եւ արդարադատության նշան չեն:

Համենայնդեպս, հիշյալ ելույթ ունեցողն ու նրան նույն բովանդակությամբ ձայնակցողները դրա երաշխիքը չեն: Եվ այս պարագայում նրանց գոնե մի քանի հարց հղելու անհրաժեշտություն կա, որոնք գուցեեւ տեղ հասնեն: Օրինակ, եթե Լաչինի միջանցքում ոչինչ չի կատարվում, եւ այն շրջափակված չէ, այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը Հաագայում այս պահին հենց այդ հրատապ խնդիրը բարձրացնում:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728