Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Կողմերն ընդգծել են հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ռիթմիկ աշխատանքները սկսելու կարևորությունը` հիմնված երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների վրա: Այս համատեքստում ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խաղաղության շուրջ բանակցությունների հերթական փուլը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ