Երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունները հայտարարեցին հասարակությունը «սեւերի» եւ «սպիտակների», «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների» բաժանելու մասին, պարզ էր, որ պարանոիկ քարոզչության հիմնական ջրբաժանն է լինելու «ներկա-նախկին» տարբերակումը: Ինչ խոսք, այդ ջրբաժանը չափազանց պայմանական է, որովհետեւ այն «նախկինները», որոնք ծառայում են այսօրվա իշխանություններին, հիմա էլ պետական համակարգում պատվավոր տեղ են զբաղեցնում: Վերջին օրինակը Մնացական Մարտիրոսյանն է:
Պարզ է նաեւ, որ այդ բաժանումը գնալով «մաշվում է»: Իշխանափոխությունից 1 կամ 2 տարի հետո կարելի էր արդարանալ հայտնի քարոզչական թեզերով՝ «թողեք՝ աշխատեն», «բա 30 տարի երկիրը թալանել են, ուզում եք մեկ տարում ամեն ինչ դզվի՞», «թող կայանան, հետո քննադատեք»: Իշխանափոխությունից 5 կամ ավելի տարի անց նույն բանն ասելն ավելի դժվար կլինի: Քանի՞ տարի է պետք կայանալու համար:
«Նախկին-ներկա» պատումն, այդպիսով, անհրաժեշտ է աստիճանաբար փոխել մեկ այլ պատումով: Իշխանական քարոզչությանը պետք են «յուրայինների» եւ «օտարների» բաժանելու նոր չափանիշներ: Եվ դա «արեւմտամետների» եւ «ռուսամետների» առասպելն է: Առաջիններն, իբր, զարգացման, ժողովրդավարության, առաջադիմության կողմնակիցներ են, իսկ երկրորդները, հակառակը՝ բռնապետության, խավարամտության եւ տեխնիկական հետամնացության կողմնակիցներ: (Նկատենք, սակայն, որ անհանդուրժողականությամբ եւ ագրեսիվությամբ մեր «արեւմտամետները» երբեմն կարող են մրցակցել Սոլովյովների եւ Սիմոնյանների հետ):
Եթե այդ բաժանումը կատարվեր, ասենք, Էստոնիայում, ապա այն, անշուշտ, իմաստ կունենար՝ միանգամայն արդարացված կլիներ ազատվել ռուսներից եւ դառնալ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ: Բայց մենք ապրում ենք շատ ավելի բարդ, խճճված տարածաշրջանում, որտեղ շահերը վերացական «առաջադիմությամբ» կամ «հետադիմությամբ» չեն պայմանավորված: Եթե առաջնորդվենք առաջարկվող պարզունակ տրամաբանությամբ, ապա մեր տարածաշրջանում «առաջադիմության ջահակիրը» Թուրքիան է, որն Արեւմուտքի եւ Իսրայելի հետ պայքարում է «հետադիմական» Իրանի դեմ: Իսկ, մյուս կողմից, ասացեք, խնդրեմ, ո՞վ է Էրդողանի ամենամտերիմ զինակիցներից մեկը: Այո, կռահեցիք, Պուտինը: Այդպիսով, մեր «արեւմտամետները», պարադոքսալ ձեւով, պաշտպանում են Ռուսաստանի շահերը:
Կարդացեք նաև
Բայց այդ նրբությունները մեր քաղաքացիներին չեն հետաքրքրում: Կարեւորը՝ բաժանարար նոր գիծ գծելն է, պարանոյայի մթնոլորտ ստեղծելը եւ վիրտուալ «5-րդ շարասյան» գործակալներին «բռնելն է»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԻշխանությունԸնդդիմությունը բոլոր երկրներում նշանակում են դրսից՝ ինչ որ ռոդշիլդներ ու նման վերպետական ուժեր, բայց տեղի ժողովրդին համոզում են, որ ինքը ժողովուրդն է ընտրում դրանց ժողովրդավարական բարձրաքաղաքակրթական ընտրություններում, այդպիսով մարգինալացնելով ժողովրդին, իսկ իսկական ժողովրդավարական ընտրություն կլիներ, երբ օդանավի անձնակազմը օդապարիկները հագներ ու թռներ ինքնաթիռից՝ հաջողություն ցանկանալով ու օդային համբույրներ ուղարկելով ուղեւորներին :), այդ ժամանակ ինքնաթիռի ժողովուրդը ամենաժողովրդավարական ընտրությունները կիրականացներ, կգտնեին իրենց միջից ամենափորձառուներին, իսկ մնացածները ամեն կերպ կօգնեին նրանց: Շատ պետությունների անձնակազմները ուսապարկ օդապարիկները հագած պատրաստ են հրամանի, միգուցե չսպասենք օդային համբույրներին ու սկսենք մեր մեջ գտնել ամենափորձառուներին, որ երբ անձնակազմը թռնի գնա, պետության կառավարման ղեկը միանգամից անցնի փորձառուների ձեռքը:
“Եթե առաջնորդվենք առաջարկվող պարզունակ տրամաբանությամբ, ապա մեր տարածաշրջանում «առաջադիմության ջահակիրը» Թուրքիան է “: ինչո՞ւ:Արդյո՞ք դա ակսիոմա է,որը պետք է ասել ու առաջ անցնել: Մի պահ կանգ առեք եւ փորձեք հիմնավորել տրամաբանության հիմքում ընկած առաջին քարը: Ո՞ր մի հայն է ընկալում Թուրքիան որպես առաջադեմ երկիր: Իմ ծանոթների շրջանում ես նման կարծիք չեմ լսել:Եթե Թուրքիան, արեւմտյան տեխնոլոգիաներն օգտագործելով բայրակթար է արտադրում, Զեր կողմից նծշած “հետամնաց” Իրանը, նույնպես բարեհաջող դա անում է, լինելով սանկցիաների տակ:Հյուսիսային Կորեան, նույնպես, առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների է տիրապետում:Բայց դա նրանց առաջադեմ չի դարձնում: Առաջադեմ են համարվում այն երկրները, ում հասարակության պահանջները իշխանությունից բարձր են, եւ այդ պահանջերը ներկայացնելու համար գործում են աշխատող մեխանիզմներ:Մեր երկրոմ բողոքավոր զոհվածի մորը կարող են դուրս շպրտել իր զավակի գերեզմանից, ինչ է թե, այդ գերեզմանի հետ որեւէ կապ չունեցող չինովնիկ, ՓՌ պետք է անի էնտեղ: Իր սեփկանությունը պաշտպանող տատիկն նոյնպես բռի կերպով դուրս են անում,ընդիմադիր պատգամավորին լռեցնելլու համար դատախազությունը փորփրում է այդ մարդու կյանքը մինչեւ ծննդյան օրը եւ ինչ որ խախտում գտնում պատվաստումների հետ կապված: Իսկ որտեղի՞ց է գալիս այս արատավոր երեւույթը: Չլինի՞ բանվոր դասակարգի” իշխանությունից: Կլինի, ինչո՜ւ չլինի,շատ լավ էլ կլինի: Ես չեմ պատկերացնում նման փոքրհոգույուն ազնվսկան պետական գործիչների կողմից:Ես չեմ կարող պատկեացնել,որ Նժդեհին ուղեկցող ձիավորը չկանգներ եւ չփորձեր օգնություն ցուցաբերել հղի կնոջը,որը հայտնվել էր իր ձիու սմբակների տակ: Այդպես կարող է վարվել ուրիշի սմբակի տակ մեծացածը: Ինչո՞ւ եմ ես, ատամներս սեղմելով, դիմանում մեր “բանվոր-դասակարգ” իշխանությանը:Դա մեր հասարակության կամքն է, իսկ դա ավելի կարեւոր է, քան իմ վերաբերմունքը իրենց հանդեպ:
Ամենագրավիչը բնակչության բաժանումն է հարկ վճարողների և չվճարողների։ Կառավարությունը՝ ի դեմս պաշտոնյաների, հարկեր է հավաքում բնակչությունից: Որտե՞ղ են ծախսվում բնակչությունից հավաքած գումարները.
1. կառավարության անդամներին վարձատրելու համար, ովքեր իրենց չեն արդարացնում:
2. զինված ուժերի ծառայողներին, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները:
3. ոստիկանությանը, որը սպասարկում է կառավարության անդամներին, բայց ոչ հարկատուներին:
4. նրանց համար, ովքեր աշխատում են կառավարության անդամների և իշխող կառույցների կյանքը սպասարկող պաշտոնյաների համար:
Թոշակառուներն իրենք են վաստակել իրենց թոշակը: Համալսարանները վճարովի են, իսկ նրանք, ովքեր սովորում են «պետբյուջեի» հաշվին, օրինականացված «պետական» բլեֆ է (նույնը վերաբերում է դպրոցների ուսուցիչներին: Պետական ապարատը՝ ի դեմս իշխողների, դրսից պարտքով փող է վերցնում, բայց թե որտեղ է ծախսում, միայն իրենք գիտեն։
Ահա մի նոր շարժում, որտեղ բոլորը կողմ են, բացի կառավարության անդամներից և իշխող անձանցից՝.
Չվճարել հարկեր ու տուրքեր մակաբույծներին։
Զրոյացնել վաշխառուներից վերցված բոլոր պարտքերը: