Լուսանկարում պատկերված է Երեւանի Հրաչյա Քոչարի 10-12 շենքերի առջեւի հատվածը: Ափսոս, ձյունը չհասցրեց փակել փողոցը «զարդարող» այս շինությունը, որը տարուց ավելի նման անմխիթար վիճակում է: Ձյունը չմաքրեց, չտարավ նաեւ ներսի հետքերը:
Այն կամաց-կամաց վերածվում է կրպակ-աղբանոցի: Այսպիսի աղբի կրպակներ մայրաքաղաքի շատուշատ շրջաններում կան, անգամ փողոցների վրա:
Մնում ես զարմացած, թե ինչն է հիացնում վարչական շրջանների ղեկավարներին, որոնք չեն հրաժարվում նման հակասանիտարական կենտրոններից:
«Առավոտ» օրաթերթ
31.01.2023