Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականը պայթում է, երբ ճնշման տակ է հայտնվում, այլ ոչ թե, երբ հայտնաբերում է ռասսայական որևէ հատկանիշ․ Ադրբեջանի պահանջները դատարանի իրավազորությունից դուրս են»․ ՀՀ իրավախորհրդատուներ

Հունվար 31,2023 23:30

«Կարո՞ղ է արդյոք մի հարց ծագել՝ արդյոք իրավունքները, որոնց հղում է անում Ադրբեջանը, շաղկապվա՞ծ են այս դատարանի իրավազորության հետ, անշուշտ ոչ։ Դուք արդեն այդպես եք որոշել»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ ադրբեջանական պնդումներին հակադարձեց ՀՀ-ի իրավախորհրդատու պրոֆեսոր Ռոբերտ Գոլդը։

Նա նշեց, որ չնայած այս ամենին Ադրբեջանը շարունակում է հայելային արտացոլումների՝ իր հուսահատ ռազմավարությունը։

Հակադարձելով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայերի կողմից միտումնավոր և կամայական խտրականություն է տեղի ունեցել, պրոֆեսորն ասաց․ «Դատարանը կարիք չունի, որ ես իրեն ասեմ, որ այն տարածքները, որոնց հետ գործ ունենք, նշանակալի ծավալի և դաժանությամբ ռազմական գործողությունների են ականատես եղել։ Ոչ էլ հարկ է ընդգծել այն փաստը, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել լայնածավալ ռազմական ագրեսիա։ Այն կողմը, որը ստիպված է դիմել ինքնապաշտպանության, շատ հաճախ դիմում է ականների տեղադրմանը։ Սրանք կոչված են դանդաղեցնելու թշնամու առաջխաղացումը։ Ուստի ողջամիտ է եզրակացնել, որ ականների տեղադրում է տեղի ունեցել՝ ռազմական անհրաժեշտությունից ելնելով։ Այս համատեքստում որևէ այլ մեղադրանք չի կարող համոզիչ լինել։ Արդյոք զարմանալի՞ է ականների տեղադրումը։ Իսկ ականներն ուրիշ որտե՞ղ պիտի տեղադրված լինեին, եթե ոչ այն վայրերում, որտեղ ռազմական իրավիճակից ելնելով պաշտպանական անհրաժեշտություն կար, Երևանո՞ւմ։ Ականները հայտնաբերվել են գյուղերից և բնակավայրերից դուրս՝ դրանք տեղակայված են շփման գծի երկայնքով և դրա համար էլ դրանցից տուժածները զինծառայողներ են»։

Անդրադառնալով Ադրբեջանի միջնորդության հստակությանը՝ պրոֆեսորը փաստեց․ «Ականը զենք է, որը անխտրական է իր իսկ բնույթով։ Այն պայթում է, երբ ճնշման տակ է հայտնվում, այլ ոչ թե, երբ հայտնաբերում է ռասսայական որևէ հատկանիշ»։

Ադրբեջանի այն պահանջի մասին, որ իրեն ՀՀ-ն տեղեկացնի ականների տեղակայման վայրերի մասին, Ռոբերտ Գոլդը վստահեցրեց՝ միջազգային իրավունքը նման պարտավորություն չի պարունակում։ Նա հավելեց․ «Եթե մեկը ստիպված լիներ բացահայտել ականների տեղակայումը, դրանց ռազմական պիտանելիության նշանակալի մասը կկորչեր։ Կովենցիան նման պարտավորություն չի պարունակում։ Ավելին, ՀՀ-ն Ադրբեջանին արդեն իսկ հանձնել է իր տնօրինած տեղեկությունները ականների վերաբերյալ։ Այն գերազանցել է իր իրավական պարտավորությունները»։

ՀՀ-ի մյուս իրավախորհրդատուն՝ պրոֆեսոր Պիեր Գարժանն էլ փաստեց․ «Կոնվենցիան իրագործելի պարտավորություններ չի սահմանում Հայաստանի համար, որ վերջինս Ադրբեջանին հնարավորություն ընձեռի ականազերծում իրականացնել և ձեռնպահ մնալ ականներ տեղադրելուց»։ Նա հավաստիացրեց՝ Ադրբեջանի ապացույցները թերի են։ Մյուս կողմից էլ նշեց․ «Եթե անգամ պարզվեր, որ ականապատման գործողությունները կատարվել են՝ նպատակ հետապնդելով էթնիկ ծագմամբ անձանց այդ տարածքներից հեռացնելը կամ նրանց վերադարձը բացառելը, միևնույն է, կոնվենցիայից չէր կարելի բխեցնել, թե պետությունը որևէ պարտավորություն ունի ընդհանրապես դադարել ականապատում իրականացնել կամ որ պարտավոր է օգնել Ադրբեջանին ականազերծման համար»։ Նա նշեց՝ այն միջոցները, որոնք պահանջում է Ադրբեջանն, այնքան թերի են և այնքան սխալ, որ դրանք չի կարելի կիրառել»։

Պիեր Գարժանը ևս փաստեց, որ ՀՀ-ն տրամադրել է բոլոր տեղեկություններն այն տարածքների վերաբերյալ, որտեղից պատերազմից հետո վտարվել են հայերը ու ասաց․ «Ուստի ինչպե՞ս կարող է Հայաստանն իմանալ պայթուցիկ ծուղակների՝ թաքնված լինելու վայրերի մասին, եթե ինքն այդ տարածքներում չէ։ Կարող էին պայթուցիկ ծուղակներ տեղադրել, օրինակ, քաղաքացիական անձինք, որոնք վտարվել էին իրենց տներից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031