Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է կատարվում փոխել հայցի առարկան՝ պահանջների չափն ավելացնելու միջոցով. Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ

Հունվար 31,2023 23:40

Հակակոռուպցիոն դատարանում այսօր Սուրիկ Խաչատրյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցի քննության ժամանակ Խաչատրյանի պաշտպանը ներկայացրեց հայցի առարկայի փոփոխությանն առնչվող առարկությունները՝ պարզաբանելով, որ առարկությունները վերաբերում են փոփոխության թույլատրելիությանը:

Պաշտպանի խոսքով, ակնհայտ է, որ իրավասու մարմնի կողմից փորձ է կատարվում փոխել հայցի առարկան՝ պահանջների չափն ավելացնելու միջոցով։ Սակայն, ըստ նրա, իրավասու մարմնի կողմից ներկայացվող հայցի առարկան չի կարող ունենալ ավելի մեծ ծավալ, քան ուսումնասիրության արդյունքների մասին եզրակացության մեջ մատնանշված և անձին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակն է։

«Ընդունում եմ, որ եզրակացության մեջ որոշակի հանգամանքներ, վերլուծություն կամ տվյալներ պետք է ողջամտորեն և տրամաբանորեն ներկայացված լինեն նաև հայցադիմումում։ Ուղղակի ի տարբերություն եզրակացության՝ հայցադիմումը պարունակում է լրացուցիչ մասեր։ Այսինքն՝ եթե եզրակացություն կազմվում է որոշակի գույքերի ենթադրյալ ապօրինության մասին, և դա արդեն հիմք է վարույթը շարունակելու համար, հայցադիմումի մեջ դրանից հետո առկա է նաև շարունակությունը՝ եզրակացության մեջ ներկայացված վերլուծությունների փաստական տվյալների հիման վրա՝ դատախազությունը ներկայացնում է պահանջը՝ ուղղված դատարանին, ինչը, բնականաբար, եզրակացության մեջ չկա և չէր էլ կարող լիներ»,- արձագանքեց դատախազ Քոչարյանը։

Դատարանը հայտնեց, որ հայցի առարկայի միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացնի և կուղարկի կողմերին՝ օրենքով սահմանված կարգով։

Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 3-ին՝ ժամը՝ 15։00-ին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031