Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Գագիկ Համբարձումյան․ «Ողբերգությունից ժամեր կառավարության բեմականացված նիստում փորձ արվեց հանրություն նետել զինվորների մեղավորության վարկածը»

Հունվար 31,2023 23:20

Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում վերլուծելով Ազատ գյուղում 15 ժամկետային զինծառայողների հրկիզման բացահայտման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածին իրավապահների նախապատվություն տալը՝ ասաց․ «Նախ, այդ ողբերգության շուրջ իշխանության բուրգից՝ մինչեւ իրավապահ մարմիններ, պարզապես, դրսեւորեցին ոչ թե ոչ պրոֆեսիոնալիզմ, սիրողական մակարդակ, այլ պարզապես խեղկատակություն իրականացրին։ Եվ դա սկսվեց ողբերգությունից ժամեր անց, երբ տեղի ունեցավ կառավարության բեմականացված նիստը, որտեղ փորձ արվեց հանրություն նետել զինվորների մեղավորության վարկածը՝ հրդեհ, կանիստրով բենզին եւ այլն։

Սա, որ կողմից մոտենում ես, խայտառակ խեղկատակություն է։ Նախ, սկսենք նրանից, որ քրդատ քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նախաքննության ընթացքին միջամտություն բացարձակապես չպետք է իրականացվի։ Իսկ այն, ինչ կատարեց վարչապետ կոչեցյալը, ուղղակի միջամտություն էր նախաքննությանը, որը ուղղորդում էր նախաքննությունը որոշակի ուղղությամբ ընթանալու համար։ Դա քրեական օրենսգրքով նախատեսած հանցանք է։ Իսկ երբ դա արվում է բարձր պաշտոնյայի կողմից, դա առավել ծանր հանցանք է։ Բարոյական տեսակետից ընդհանրապես խոսք չկա, դա անբարոյականության գագաթնակետն է։

Հաջորդը։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ օրերին, մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար այս ողբերգության հետ կապված իշխանության արձագանքի ողջ տրագիզմը։ Գիտե՞ք, եթե հրդեհ է բռնկվում եւ այդ երիտասարդները, եթե անգամ քնած էին, իրարանցման սոդոմ-գոմորի մեջ քնած մնալ հնարավոր չէ։ Գուցե, չկարողանային դուրս գալ, ողջ-ողջ այրվեին, բայց ծխահարելուց պառկած վիճակում մահանալ, երբ ըստ լուրերի, եղել են հագուստով, կոշիկներով, շատ ավելի ուրիշ բաների մասին է խոսում։ Եվ այն, որ ուղղորդումից հետո իրավապահ կառույցները՝ դատախազությունը, քննչական մարմինները ամեն ինչ անելու են՝ հիմնավորելու վարչապետ կոչեցյալի ցանկությունը, այդ վարկածը հրամցնելու որպես ապացուցված փաստ, դրա մասին ես անգամ կասկած չունեմ։ Դա նույնպես ողբերգություն է, մեր ողջ ազգի ողբերգությունը»,-ասաց գեներալը։

Իսկ այս համակարգից արդար բացահայտում ակնկալելը Գագիկ Համբարձումյանը նմանեցնում է հեքիաթին հավատալուն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031