Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, որը հրաժարական էր ներկայացրել, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հրաժարականիս պատճառների և նախագծով ենթադրվող նոր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մասով մտահոգություններս:
Մտահոգություններս նոր կոմիտեի մասով:
Նախագծով ենթադրվում էր, որ այս կոմիտեն կատարելու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Գիտության կոմիտեի (ԳԿ) ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բոլոր գործառույթները: Դրա հետևանքով
Կարդացեք նաև
1.Հակակշիռներ են վերանում.
Այս պահին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար և 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա 3-ի փոխարեն, և միմյանց հակակշռելը այս մակարդակում կվերանա:
2.Օրակարգ ստեղծողների և փոփոխություն բերողների թիվն է նվազում, քանի որ հիմնականում դա անողները հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են:
3.ԲՈԿ-ի և ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, և նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենևին «ոստիկանական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը:
4.Եվ վերջապես տասնյակ երկրներում կան Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ, իսկ նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքև գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է հնարավորությունները թե անկախության, թե մասնագիտական և թե ֆինանսական տեսանկյունից:
Հրաժարականիս մասով.
1.Ես տեղեկացել եմ նախագծի մասին անցած երկուշաբթի նախարարի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ նախագիծն արդեն պատրաստ էր:
2.Վերը նշված մտահոգությունները քննարկման ընթացքում ներկայացրեցի նախարարին, որոնք չէին ընդունվել:
3.Նախարարն ասաց, որ նախորդ շաբաթվա վերջ այս նախագիծը պետք է ուղարկվի Արդարադատության նախարարություն (փաստացի առանց հանրային քննարկման):
Երբ հնարավոր է եղել հակազդել, դա արել եմ ՝ այդ թվում ԲՈԿ-ի հետագա ճակատագրի մասով, այս իրավիճակում այլ հակազդելու միջոց չէի տեսնում, քան հրաժարական տալս: Հավանաբար, այս նախագիծը Արդարադատության նախարարություն դեռ չի ուղարկվել:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ աշխատեցի այս 2 տարին, և վարչապետին՝ ինձ՝ նման պատասխանատու պաշտոնը վստահելու համար, ում ևս այս ամբողջը արդեն ներկայացրել եմ: Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև պարոն Դումանյանին՝ այս պաշտոնը զբաղեցնելու ինձ առաջարկ անելու համար, ինչպես նաև աջակցելու ու լավ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»։
Ամոթ քեզ, հազար ամոթ: Շնորհակալությունդ սկզբում ասեիր, չկարդաինք նամակդ:
*չկարդայինք