Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ները կարող են 3000 եվրո վճարել ու վստահելիության հավաստագիր ստանալ՝ թույլ տալով աուդիտորին ստուգումներ անել խմբագրությունում

Հունվար 31,2023 20:44

Այսօր Journalism Trust Initiative-ի «Հաշվետվողականությունը դարձնելով առավելություն» աշխատաժողովին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Ժան Քավելիերը բացատրեց, թե լրատվամիջոցները ինչպես կարող են վստահելիությունը բարձրացնել, անցնել հավաստագրման գործընթաց: Կան դրամաշնորհներ, որոնք տրվում են հենց այդ պայմանով, ուստի հավաստագրում անցած ԶԼՄ-ները ավելի հեշտ կարող են հավակնել դրամաշնորհների ու նոր միջոցների ներգրավման:

JTI ներկայացուցիչ Քլոե Ֆիոդիերը տեղեկացրեց, որ ԶԼՄ-ները կարող են JTI-ի կայքում գնահատում իրականացնել՝ լրացնելով 180 հարցից բաղկացած հարցաշարը, որտեղ հարցեր կան նաեւ սեփականատերերի մասին: Այն լրացնելուց հետո պատրաստվում է թափանցիկության զեկույց, որը ԶԼՄ-ները կարող են տեղադրել նաեւ իրենց կայքերում: Դա ըստ էության ցույց է տալու լրատվամիջոցի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը եւ բարձրացնելու է ԶԼՄ-ի նկատմամբ վստահելիությունը:

«Առաջին երկու փուլերը՝ ինքնագնահատումը եւ այդ զեկույցի գեներացումը անվճար է: Զեկույցի գեներացումն այս տարի է լինելու անվճար, ավելի ուշ մենք կմտածենք ինչ անենք վճարովի դառնալուց հետո: Վերջին փուլն արդեն հավաստագրումն է:

Անկախ փորձագետների խումբը ստուգում է ԶԼՄ-ի լրացրած հարցաթերթիկը, համեմատում է այն իրականության հետ ու արդյունքների հիման վրա տալիս ստանդարտի համապատասխանության հավաստագիր: Ինքնագնահատումը, հարցաշարը լրացնելը տեւում է մի քանի ժամ, զեկույցը գեներացնելը մի քանի րոպե, իսկ հավաստագրման գործընթացը մի քանի ամիս կարող է տեւել՝ ստուգումներից հետո: Ձեր մասին ամենահզոր ազդակը հանրայնացնելու ձեւը սերտիֆիկացիան անցնելն ու այդ հավաստագիրն ունենալն է: Աուդիտի անցկացումն անվճար չէ, սկսվում է 3000 եվրոյի չափ գումարից: Մենք հասկանում ենք, որ շատ ԶԼՄ-ների համար սա լուրջ գումար է, ուստի դիտարկում ենք հավաստագրման գործընթացների համար դրամաշնորհների հարցերը, այսինքն, դրանց համար լուծումներ ունենք»:

Հարցին՝ բա որ ինքնագնահատման փուլում ԶԼՄ ներկայացուցիչները ստեն ու ինքնագնահատման արդյունքները դնեն իրենց կայքում, մինչեւ փորձագետները կստուգեն, այդ տեղեկատվությունը կմատուցեն՝ Քլոե Ֆիոդիերը պատասխանեց, որ եթե սուտ տեղեկություններ են հայտնաբերվում, դրվում է արգելք՝ «բլոկ». «Նպատակն այն է, որ ԶԼՄ-ն փոխի իր պրակտիկան: Կարող եք անսահմանափակ լրացնել, փոխել միավորները:

Բարձր միավորի հասնելը պետք է ձեր նպատակը լինի»:

 

Ի դեպ, ամեն մարդ չի կարող լինել կազմակերպության հավաստագրման աուդիտոր, այս պահին ընդամենը  նման մասնագետ ունեն, տարվա ընթացքում ակնկալում են ունենալ եւս 3-ը:

Ուշագրավ է, որ հավաստագրումը ուժի մեջ է լինելու 2 տարի: Զարմանքին՝ ամեն 2 տարին մեկ պետք է դիմել, նորից վճարել ու հավաստագրո՞ւմ անցնել՝ բանախոսը պատասխանեց, որ հավաստագիրը թարմացնելու վճարումներն ավելի քիչ են լինելու, բայց վճար անպայման նախատեսվում է:

Ահա թե ինչին է ուշադրություն դարձվելու՝ խմբագրության քաղաքականություն, խմբագրական ուղեցույցներ, էթիկա, պրոֆեսիոնալիզմ, թափանցիկություն եւ այլն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031