Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Հունվար 31,2023 18:15

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայկ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Կարապետյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Լոռու մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աիդա Հակոբյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աշոտ Հարությունյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
  • Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Սևադա Սարգսյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարզպետունի Վարդանյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սևակ Խաչատրյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Նելլի Բադալյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արագածոտնի մարզի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Հրանտ Ներսիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազը ստորագրել է նաև պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝

  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:
  • Տավուշի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Լազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:
  • Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ոսկանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 6-ից:

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031