Ermenihaber. Շվեդիայում Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ն թարմացրել է իր նախազգուշացումները Թուրքիայում հնարավոր հրթիռային հարձակումների վերաբերյալ։ Դրան զուգահեռ օրակարգում է հայտնվել նաև հայ հասարակության շրջանում անվտանգային կանխարգելիչ միջոցառումների հարցը։ Աշխատանքներ են տարվում նաև այլ փոքրամասնությունների համայնքներում անվտանգության միջոցառումներն ավելացնելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին զգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին «հնարավոր ահաբեկչական հարձակումների» վերաբերյալ։
Հունվարի 30-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական առաքելությունները որոնք գտնվում են Ստամբուլում, հատկապես Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ շրջաններում, գտնվում են ռիսկային գոտում և կարող են ահաբեկիչների հրթիռային հարձակումների թիրախ դառնալ»:
Հայ համայնքում ևս որոշակի աշխատանքներ են տարվում հնարավոր վտանգները չեզոքացնելու առումով, ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը զբաղվում է այդ հարցով։